Մեր երկրի հեղինակությունը մեր վարած արտաքին քաղաքականության շնորհիվ այնքան էր բարձրացել, որ մինչև հիմա մսխում ու մսխում եք

Հազար եմ ասել, գլուխ գովալուց և մեծ-մեծ փրթելուց առաջ, հիշեք, որ գյուղից մարդ կա

Արմեն Աշոտյանն իր էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակի հիշողությունը թարմացնեմ այս տեսահոլովակով՝ հիշեցնելով, թե ինչ էր խոսում իր շեֆը ԵԱՏՄ-ի և Հայաստանի անդամակցության մասին:

Հազար եմ ասել, գլուխ գովալուց և մեծ-մեծ փրթելուց առաջ, հիշեք, որ գյուղից մարդ կա:

Իսկ մեր երկրի հեղինակությունը մեր վարած արտաքին քաղաքականության շնորհիվ, իրոք, այնքան էր բարձրացել, որ մինչև հիմա մսխում ու մսխում եք, բայց, մեկ է, տակը էլի բան է մնում: