45-ամյա Ռոբերտ Սպարկսի մահվան դատավճիռը իրականացվել է 2019 թվականի սեպտեմբերի 25-ին` հանցագործություն կատարելուց 12 տարի հետո: Ամբողջ այս ընթացքում նրա փաստաբանը փորձում էր փրկել Սպարկսի կյանքը՝ պատճառ բերելով, որ նա ուղեղի զարգացման հետ կապված խնդիրներ ունի: Ի վերջո, դատարանի վճիռը իրականացվեց:
2007 թվականին Սպարկսը դանակի 18 հարված էր հասցրել իր կնոջը, այն բանի համար, որ վերջինս իբր փորձել է թունավորել իրեն: Կնոջը սպանելուց հետո նա սպանել է նաև իր երկու խորթ որդիներին, իսկ երկու խորթ աղջիկներին բռնաբարել է:
Մահապատժի իրականացմանը ներկա են եղել Սպարկսի ընտանիքի վեց անդամներ, այդ թվում՝ բռնաբարված աղջիկները, որոնք հիմա արդեն չափահաս կանայք են:
Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, մահից անմիջապես առաջ Սպարկսը ներողություն է խնդրել իր ընտանիքի անդամներից:
«Պամելա, Ստեֆանի, Հարդի, Մարկուս… դուք ինձ լսո՞ւմ եք: Ներեք ինձ այն ծանր ժամանակների համար: Ես ցավ եմ զգում ձեզ ցավ պատճառելու համար: Ես սիրում եմ ձեզ: Ես պատրաստ եմ»,- մահից վայրկյաններ առաջ ասել է Սպարկսը:
0Comments