Կեր, սիրիր, ապրիր. «մոլորակի ամենացանկալի կինը», այսօր տոնում է ծննդյան 55-ամյակը

Իտալական Չիտտա դի Կաստելլո գավառական քաղաքում 1964 թվականին ծնված Մոնիկա Բելուչին տոնելով, 55-ամյակը այսօր էլ իր արտաքին տեսքով անտարբեր չի թողնում ոչ ոքի

Իտալական Չիտտա դի Կաստելլո գավառական քաղաքում 1964 թվականին ծնված Մոնիկա Բելուչին այսօր տոնում է ծննդյան 55-ամյակը: Բելուչին աշխարհի ամենագեղեցիկ, սեքսուալ և տաղանդավոր դերասանուհիներից մեկն է: Նրա արտաքինն անտարբեր չի թողնում ոչ ոքի:

Նա ոչ մի պլաստիկ վիրահատություն չի կատարել, դիետաների չի հետևում, նրա կյանքի կարգախոսն է՝ կեր, սիրիր, ապրիր, գրում է «Комсомольская правда»-ն՝ ներկայացնելով նրան նվիրված տեսանյութ.

 

MSN-ն էլ ներկայացնում է դերասանուհու կյանքի հետաքրքիր դրվագները.

Բելուչին երազում էր իրավաբան դառնալու մասին, և համալսարան ընդունվելու համար դերասանուհուն գումար էր անհրաժեշտ, ուստի Բելուչին սկսում է զբաղվել մոդելի կարիերայով: Սակայն դերասանուհին կիսատ է թողնում ուսումը՝ մոդելային կարիերային ավելի մեծ ժամանակ տրամադրելու համար:

«Իրավաբանի մասնագիտությունն ինձ համար չափազանց ձանձրալի էր»,- տարիներ հետո հայտնել է դերասանուհին:

Բելուչի

1988 թվականին նա տեղափոխվել է Միլան, որտեղ պայմանագիր է կնքել Elite Model Management-ի հետ։ 1989 թվականին նա արդեն կայացած մոդել էր, որը համագործակցում էր նորաձևության աշխարհի ամենաճանաչված անունների՝ Dolce & Gabbana-ի և Elle-ի հետ:

1990 թվականին դերասանուհին մուտք է գործում իտալական կինեմատոգրաֆիա։ Նրա առաջին աշխատանքներն են՝ «Կյանքը որդիների հետ», «Ավազակները», «Չարաշահում» ֆիլմերը։ Այդ ֆիլմերում էպիզոդիկ դերերը դերասանուհուն մեծ հաջողություն չեն բերում. դերասանուհին գլխավոր դերում հանդես է գալիս 1991 թվականին՝ La Riffa ֆիլմում:

 

Բելուչի

Բելուչին 1990 թվականին ամուսնացել է իտալացի լուսանկարիչ Կլաուդիո Կառլոս Բասսոյի հետ: Նրանց ամուսնությունն ավարտվել է չորս տարի անց՝ 1994 թվականին:

Բելուչի

1999 թվականի սեպտեմբերի 9-ին Մոնիկա Բելուչին ամուսնացել է դերասան Վենսան Կասելի հետ: Զույգը երկու դուստր ունի՝ Դևա Կասելը և Լեոնի Կասելը։ Զույգը բաժանվել է 2013 թվականին:

Բելուչի

Բելուչիի դերակատարումն իտալական արտադրության «Մալենա» ֆիլմում (2000) նրան համաշխարհային ճանաչում բերեց: Ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը Ջուզեպպե Տորնատորեն է, որը դերասանուհու հետ աշխատել էր 1990-ական թվականներին՝ հեղինակավոր Dolce & Gabbana նորաձևության տան օծանելիքների գովազդի նկարահանման ժամանակ: 

2002 թվականին դերասանուհին, AskMen կայքի տվյալներով, ճանաչվել է մոլորակի ամենացանկալի կին: Ամենագեղեցիկ կին ճանաչված դերասանուհին տարիներ շարունակ գլխավորել է մի շարք հայտնի ամսագրեր:

Դերասանուհու համար մյուս ամենամեծ հոլիվուդյան նախագիծը «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմն է, որում Մոնիկան կերտել է Մարիամ Մագդաղենացու կերպարը:

Բելուչի

2017 թվականին հեռուստատեսային Twin Peaks: The Return սերիալում Բելուչին կերտել է իր կերպարը, իսկ հաջորդ տարի՝ 2018 թվականին նշանակալից դերով հանդես է եկել Nekrotronic գիտաֆանտաստիկ կատակերգությունում:

Վերջին ֆիլմը, որում դերասանուհին հանդես է եկել, «Կյանքի լավագույն տարիները» ֆիլմն է, որը վերջերս ցուցադրվել էր Կաննի կինոփառատոնում:

Բելուչի

Բելուչի