Ուժեղ անհատականության 10 նշան

Դուք բաց եք օգնության համար

1. Դուք չեք բղավում եւ ձեզ նյարդայնացնելը հեշտ չէ

Նույնիսկ սթրեսի պայմաններում դուք նախընտրում եք պահպանել հանգստությունը եւ փորձում եք մեղմորեն վերահսկել իրավիճակը: Դուք զգում եք, որ ձայնը բարձրացնելով` նվաստացնում եք ձեզ: 

2. Դուք բաց եք հակադարձ կապի համար

Դուք չեք վախենում սեփական կարծիքը հայտնել: Եվ չեք վախենում լսել ուրիշների կարծիքը կամ արձագանքները, կարեւոր չէ` դրանք դրական են, թե բացասական: Դուք ամեն կերպ ողջունում եք դրանք, որովհետե այդպես կարող եք սովորել: 

3. Դուք ներողություն եք խնդրում, երբ դա անհրաժեշտ է

Դուք գիտեք, թե երբ եք սխալ թույլ տվել եւ ներողություն եք խնդրում` շատ չանհանգստանալով հիմար տեսք ունենալու մասին: Դուք հասկանում եք, որ ներողություն խնդրելով` ավելի նշանակալի եք դառնում: 

4.  Դուք հարմարվում եք, որ ավելի լավը դառնաք

Հոգեբանորեն ուժեղ մարդ լինելով` դուք հարմարվում եք, որ ի վերջո փոխվեք: Դուք հասկանում եք, որ փոփոխությունը լավ բան է, ինչ վիճակում էլ որ լինեք: 

5. Դուք հակված չեք մակերեսայնորեն մտածելու

Դուք ոչ միայն իրերը տեսնում եք այնպիսին, ինչպիսին կան, դուք դրանք խորապես ուսումնասիրում եք եւ մանրամասնորեն   ամեն ինչ պարզում եք եզրակացություններ անելուց առաջ: 

6. Դուք շրջապատից ոչինչ չեք սպասում

Եթե դուք ինչ-որ մեկի համար լավ բան եք արել, ոչինչ մի սպասեք ի պատասխան: Որովհետեւ դուք միշտ ինքնազոհ մարդ եք եղել: 

7. Դուք գիտեք, թե ինչպես սահմաններ դնեք

Դուք ուրիշներին թույլ չեք տալիս խախտել ձեր ստեղծած սահմանները եւ քաղաքավարի բայց հաստատակամ եղանակով զգացնել եք տալիս դրանք:

8. Դուք բաց եք օգնության համար

Դուք լավ տեղեկացված եք այն ոլորտների մասին, որոնցում դուք թույլ եք եւ չեք վախենում օգնության համար դիմել շրջապատին: Դուք հասկանում եք, որ այդպես վարվելով` դուք ուղղակի սովորում եք: 

9. Դուք անկախ եք

Դուք նրանցից չեք, ովքեր հուզականորեն կապվում են ուրիշներին իրենց նպատակին հասնելու համար: Այդպես վարվելով` դուք առողջ անձնական եւ մասնագիտական հարաբերություններ եք պահպանում: 

10. Դուք հետեւում եք ձեր բնազդներին

Դուք հավատում եք փորձ ձեռք բերելուն, այդ պատճառով սովորում եք դատողություններ անելիս ականջ դնել ձեր բնազդներին:  

Աղբյուրը` MyJane.ru