Ֆրանսիայի մայրաքաղաքի VI շրջանում գտնվող Տուրնոն փողոցը (rue de Tournon), որտեղ ապրել է այսօր կյանքից հեռացած Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը, նրա մահվան լուրից հետո փակվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակիցը:
Փողոցում մի քանի շարքով տեղադրվել են մետաղական արգելապատնեշներ, որոնց հարևանությամբ էլ հերթապահություն են իրականացնում ոստիկանական ջոկատները:
Իրավապահները ստուգում են անցորդների փաստաթղթերը՝ ներս թողնելով միայն հարակից տների բնակիչներին և լրագրողներին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, այսօր կյանքից հեռացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը: Նա 86 տարեկան էր: Նոյեմբերի 29-ին կդառնար 87 տարեկան:
Ժակ Շիրակը Ֆրանսիայի նախագահն է եղել 1995-2007 թվականներին: Մինչ այդ նա եղել է երկրի վարչապետն ու 18 տարի՝ Փարիզի քաղաքապետը:
![]()
Мировые РИА Новости@RIA_Worldnews
Улица, на которой жил умерший в четверг экс-президент Франции Жак #Ширак перегорожена: на неё пускают лишь жильцов окрестных домов. Для журналистов выделили площадку напротив подъезда бывшего главы государства. #Chirac #JacquesChirac
See Мировые РИА Новости's other Tweets
0Comments