Ձեր երեխաներն ու դուք տարբեր մարդիկ եք

50 կենսական դասեր Բերի Դեյվենպորտից

Կենսափորձը կյանքի կարևորագույն բաներից է: Մենք բոլորս ձգտում ենք լինել ինքնուրույն, իմաստուն, ինքնավստահ անձնավորություններ: Սակայն երբեմն մենք մոռանում ենք, որ մեր իմաստնությունն այն փորձն է, որ մենք ստանում ենք տարիների ընթացքում: Հանուն այդ փորձի շատ մարդիկ բազում փորձությունների միջով են անցնում: Եվ այսպես՝

Կյանքն այն է, ինչ կա հիմա: Մենք միշտ սպասում ենք անհավանական բաների, որոնք տեղի կունենան ապագայում, բայց մոռանում ենք այն մասին, որ կյանքը հենց հիմա է ընթանում: Սովորեք ապրել ներկա ժամանակում և դադարեք հույս դնել պատրանքների վրա ապագայում:

Վախը պատրանք է: Շատ բաներ, որոնցից մենք վախենում ենք, երբեք էլ տեղի չեն ունենալու: Բայց եթե անգամ դրանք տեղի ունենան, իրականում այնքան էլ վատ չեն, ինչքան մենք ենք մտածում: Մեզնից շատերի համար վախը վատագույն բանն է, որ կարող է տեղի ունենալ: Իրականությունն այնքան էլ սարսափելի չէ:

Մեր կյանքում ամենակարևորը մտերիմ մարդիկ են: Միշտ նրանց դրեք 1-ին տեղում: Նրանք ավելի կարևոր են, քան ձեր աշխատանքը, հոբբին ու համակարգիչը: Գնահատեք նրանց, կարծես նրանք ձեր ողջ կյանքն են, քանի որ դա հենց այդպես էլ կա:

Չարժե պարտք վերցնել: Փողը ծախսեք ձեր հնարավորությունների սահմաններում: Ազատ ապրեք: Պարտքերը ձեզ թույլ չեն տա այդպես ապրել:

Ձեր երեխաներն ու դուք տարբեր մարդիկ եք: Դուք անոթ եք, որ լույս աշխարհ է բերում երեխաներին ու հոգ տանում նրանց մասին, քանի դեռ նրանք ինքնուրույն չեն կարողանում դա անել: Ուսման տվեք նրանց, սիրեք, նեցուկ եղեք, բայց մի փոխեք: Յուրաքանչյուր երեխա բացառիկ անհատականություն է և պետք է ապրի իր կյանքը:

Իրերը փոշու բուն են: Ժամանակն ու փողը, որ վատնում եք դրանք ձեռք բերելու համար, կկործանեն ձեզ: Որքան քիչ իրեր դուք ունենաք, այնքան ավելի ազատ կլինեք: Գնումներ կատարեք խելամտորեն:

Մի թերագնահատեք ուրախությունը: Որքա՞ն հաճախ եք դուք ուրախ ու զվարթ լինում: Կյանքը կարճ է, և պետք է վայելել այն: Եվ բավական է մտածեք այն մասին, թե ինչ կմտածեն ուրիշները, երբ ձեզ համար լավ է: Պարզապես վայելեք դա:

Սխալներն այդքան էլ վատ բան չեն: Մենք հաճախ փորձում ենք սխալներից խուսափել՝ մոռանալով այն մասին, որ հենց դրանք են հաջողության հասցնում: Պատրաստ եղեք սխալվել ու դասեր քաղեք ձեր սխալներից:

Ընկերությունն ուշադրություն է պահանջում: Փայփայեք ընկերությունը, ինչպես դեկորատիվ բույս: Դա անպայման կփոխհատուցվի:

Փորձն առաջին տեղում պետք է լինի: եթե չեք կարողանում կողմնորոշվել՝ բազմո՞ց գնել, թե՞ ճամփորդել, միշտ ընտրեք երկրորդը: Ուրախությունն ու դրական հիշողություններն ավելի կարևոր են նյութական արժեքներից:

Մոռացեք չար լինելու մասին: Չարը կամենալուց ստացած բավարարվածության զգացումը մի քանի րոպեից անցնում է, իսկ հետևանքները կարող են բավականին երկարատև լինել: Ականջ դրեք ձեր էմոցիաներին, և, երբ չարությունը վրա հասնի, քայլ արեք դրա հակառակ ուղղությամբ:

Եվ հիշեք բարության մասին: Բարության փոքր չափաբաժինն անգամ կարող է հրաշքներ գործել ձեզ շրջապատող մարդկանց հետ: Եվ բացի այդ էլ, այն ձեզնից շատ մեծ ջանքեր չի պահանջում: Բարությունը ձեր օրակարգի մի մասը դարձրեք:

Տարիքը սոսկ թիվ է: Երբ 20 տարեկան եք, մտածում եք, որ 50-ը սարսափելի մի բան է, բայց երբ 50 եք, ձեզ զգում եք 30 տարեկանի պես: Ձեր տարիքը չպետք է որոշի ձեր վերաբերմունքը տարիքի նկատմամբ: Թույլ մի տվեք, որ թվերը ձեզ փոխեն:

Խոցելիությունը բուժում է: Բաց լինել, իրական և խոցելի, հիանալի է: Դա ձեզ շրջապատող մարդկանց հնարավորություն է տալիս հավատալ ձեզ ու ձեզ հետ կիսել իրենց զգացողությունները: Նույնը կարող եք նաև դուք անել:

Մի ստեղծեք ու ցույց տվեք բոլորովին ուրիշ մարդու կերպար այլոց վրա տպավորություն գործելու համար, եթե դուք այդպիսին չեք: Դա ձեզ հետ դաժան կատակ կարող է խաղալ: Շատ հաճախ մարդիկ ձեր իրական դեմքը տեսնում են ձեր ստեղծած կերպարի միջոցով, իսկ դա վանում է:

Սպորտը ուժ է: Շարունակաբար սպորտով զբաղվելը ձեր կենսակերպի մասը պետք է դառնա: Դա ձեզ ուժեղ է դարձնում ֆիզիկապես, բարոյապես և զգայական մակարդակում: Դա նաև օգտակար է առողջության և արտաքին տեսքի համար: սպորտը դեղ է բոլոր հիվանդությունների դեմ:

Նեղվածության զգացումը ցավ է պատճառում: Բաց թողեք այն: Այլ ճիշտ ճանապարհ պարզապես չկա:

Կիրքը բարելավում է կյանքը: Երբ դուք ինչ-որ բանով զբաղում եք՝ խելահեղության աստիճանի տարված լինելով դրանով, յուրաքանչյուր օրը նվեր է դառնում ձեզ համար: Եթե դուք դեռ ձեր կիրքը չեք գտել, նպատակ դրեք գտնել այն:

Ճանապարհորդությունները փորձ են տալիս ու ընդլայնում գիտակցությունը: Դրանք ձեզ ավելի հետաքրքիր, իմաստուն և ավելի լավն են դարձնում: Դրանք ձեզ սովորեցնում են փոխգործակցել մարդկանց, նրանց սովորությունների և մշակույթների հետ:

Դուք միշտ չէ, որ ճիշտ եք: Մենք մտածում ենք, որ գիտենք յուրաքանչյուր հարցի պատասխան, սակայն դա այդպես չէ: Միշտ էլ կգտնվի ինչ-որ մեկը, ով ձեզնից խելոք է, և ձեր պատասխանները միշտ չեն ճիշտ: Հիշեք այդ մասին:

Ամեն բան անցողիկ է: Ինչ էլ որ կյանքում պատահի, անցնում է: Ժամանակը բուժում է, իսկ իրերը փոխվում են:

Դուք եք կանխորոշում ձեր դերակատարությունն այս կյանքում: Կյանքը ձանձրալի է առանց նպատակի: Որոշեք, թե ինչն է կարևոր ձեզ համար, ու ձեր կյանքը կառուցեք դրա շուրջ:

Երբեմն ռիսկի դիմելը լավ է: Կյանքդ փոխելու համար պետք է ռիսկի դիմես: Մտածված և ռիսկային որոշումների ընդունումը ձեզ օգնում է աճել:

Փոփոխությունները միշտ էլ լավ են: Կյանքը փոխվում է, և չարժե ընդդիմանալ դրան: Մի վախեցեք փոփոխություններից, լողացեք հոսանքի մեջ և կյանքն ընդունեք՝ որպես արկած:

Մտքերն անիրական են: Ամեն օր մարդկանց գլխով հազարավոր մտքեր են անցնում: Դրանցից շատերը վախեցնող ու բացասական ուղղվածության են: Մի հավատացեք նրանց: Դրանք ընդամենը մտքեր են և իրական չեն դառնա, եթե դուք նրանց չօգնեք:

Դուք չեք կարող վերահսկել ուրիշներին: Մենք ուզում ենք, որ մեզ շրջապատող մարդիկ իրենց պահեն այնպես, ինչպես մենք ուզում ենք: Բայց իրականությունն այնպիսին է, որ մենք չենք կարող փոխել այլ մարդկանց: Հարգեք յուրաքանչյուր մարդու բացառիկությունն ու անկախությունը:

Ձեր մարմինը տաճար է: Մեզնից յուրաքանչյուրի համար իր մարմնում կա մի բան, որն ատում է: Բայց մեր մարմինը միակ բանն է, որը պատկանում է միայն մեզ: Նրան հարգանքով վերաբերվեք ու հոգ տարեք նրա մասին:

Հպումներն առողջացնում են: Հպումները շատ դրական հատկություններ ունեն: Դրանք նորմալացնում են սրտի աշխատանքը, լավացնում են ինքնազգացողությունը և հանում են սթրեսը: Դա նվեր է, որով պետք է կիսվել:

Դուք գլուխ կբերեք: Կարևոր չէ, թե ինչ իրավիճակ է ստեղծվել ձեր գլխում: Իրականությունն այնպիսին է, որ դուք կարող եք դա գլուխ բերել: դուք անհամեմատ ավելի ուժեղ ու խելացի եք, քան մտածում եք: Դուք կանցնեք դրա միջով ու կլուծեք այդ հարցը:

Շնորհակալ լինելը մարդուն ավելի երջանիկ է դարձնում, ընդ որում, ոչ միայն նրան, ում ուղղված է շնորհակալությունը, այլև նրան, ով ասում է այդ բառը: Մի մոռացեք մարդկանց շնորհակալ լինել այն ամենի համար, ինչ նրանք ձեզ համար անում են:

Լսեք ձեր ներքին ձայնին: Ձեր դիտարկումները շատ կարևոր են, սակայն կանխազգացումը ձեր սուպեր ուժն է: Այն կօգտագործի ձեր փորձն ու կյանքի մոդելը, որպեսզի գտնի յուրաքանչյուր հարցի պատասխանը: Երբեմն այն հանկարծակի է ի հայտ գալիս, և ավելի լավ է՝ լսեք նրան:

Ձեր մասին հիշեք առաջին հերթին: Ոչ թե եղեք ինքնասիրահարված, այլ հիշեք, որ ձեզ համար ամենակարևոր մարդը հենց դուք ինքներդ եք:

Ինքդ քո նկատմամբ ազնիվ լինելն ազատության զգացողություն է տալիս: Ազնիվ եղեք ինքներդ ձեզ հետ: Ինքնախաբեությունը կուրացնում է:

Իդեալները ձանձրալի են: Պերֆեկցիոնիզմը ձեր կյանքն ավելի ձանձրալի կդարձնի: Մեր տարբերությունները, առանձնահատկությունները, ֆոբիաները և թերություններն այն ամենն են, ինչը մեզ բացառիկ է դարձնում: Հիշեք այդ մասին:

Գործեք կյանքում նպատակ գտնելու համար: Այն ինքն իրեն չի գտնվի: Օգնեք նրան դրանում և արեք ամեն հնարավոր բան նպատակը գտնելու համար:

Փոքր բաները նույնպես կարևոր են: Մենք բոլորս սպասում ենք մեծ հաղթանակների և նվաճումների՝ մոռանալով այն մասին, որ դրանք բաղկացած են մանր և, երբեմն՝ նույնիսկ աննկատ քայլերից: Գնահատեք այդ քայլերը:

Սովորեք: Միշտ: Եթե դուք մտածում եք, որ գիտեք աշխարհում եղածի գոնե 1%-ը, ապա դուք մոլորված եք: Սովորեք ամեն օր, իմացեք նոր բաներ: Սովորելը մեր ուղեղը սթափ է պահում անգամ հասուն տարիքում:

Ծերությունն անխուսափելի է: Մեր մարմինները ծերանում են, և մենք չենք կարող դա կանխել: Ծերությունը դանդաղեցնելու լավագույն ձևը կյանքը վայելելն ու յուրաքանչյուր օրը լիարժեք ապրելն է:

Ամուսնությունը փոխում է մարդկանց: Մարդը, ում հետ դուք կապել եք ձեր կյանքը, ժամանակի հետ կփոխվի: Դուք էլ կփոխվեք: Թույլ մի տվեք, որ այդ փոփոխությունները ձեզ հանկարծակիի բերեն:

Անհանգստությունն իմաստ չունի: Պետք է անհանգստանալ միայն այն դեպքում, երբ դա կհանգեցնի որոշում կայացնելուն: Բայց անհանգստության բնույթն այնպիսին է, որ դա երբեք տեղի չի ունենա: Անհանգստությունն անջատում է ձեր ուղեղը, և դուք պարզապես ի վիճակի չեք լուծել տվյալ իրավիճակը: Այդ պատճառով էլ սովորեք հաղթահարել անհանգստությունը և փորձեք ազատվել դրանից:

Ամոքեք ձեր վերքերը: Թույլ մի տվեք, որ ձեր անցյալի վերքերն ազդեն ձեր ներկայի վրա: Մի ձևացրեք, որ դրանք ոչինչ չարժեն: Խոսեք, կիսվեք ձեր ընկերների հետ:

Պարզ եղեք: Կյանքը լի է բարդություններով, խառը իրավիճակներով ու պարտավորություններով, որոնք այն ավելի վատն են դարձնում: Պարզ կյանքը տարածություն է տալիս ուրախության և սիրելի զբաղմունքների համար:

Ձեր գործը գերազանց կատարեք: Եթե դուք ուզում եք կյանքում ինչ-որ բանի հասնել, պետք է աշխատեք: Իհարկե, կան բացառություններ, բայց դրանց վրա հույս մի դրեք: Հույս դրեք միայն ձեզ վրա:

Երբեք ուշ չէ: Ուշը սոսկ արդարացում է՝ չփորձելու համար: Դրված նպատակներին կարելի է հասնել ցանկացած տարիքում:

Գործողությունները բուժում են ձանձրույթը: Ցանկացած գործողություն դարման է ձանձրույթի, տագնապի, անհանգստության դեմ: Դադարեք մտածել ու ինչ-որ բան արեք:

Արեք, ինչ ուզում եք: Պրոակտիվ եղեք: Մի սպասեք, որ կյանքը ձեր առջև ոսկոր կնետի: Նրա համը կարող է ձեզ դուր չգալ:

Ազատվեք նախապաշարմունքներից: Կապված մի եղեք ուրիշների կարծիքի կամ հասարակության համոզմունքների հետ: Դուք կզարմանաք, թե որքան հնարավորություններ է տալիս կյանքը, եթե ժամանակին չհրաժարվեք դրանք ընդունելուց:

Բառերն իմաստ ունեն: Մինչև խոսելը մտածեք: Բառերը մի օգտագործեք մարդկանց վիրավորելու համար: Երբ դուք դա անեք, հետդարձի ճանապարհ այլևս չեք ունենա:

Ապրեք ձեր կյանքի յուրաքանչյուր օրը, այսօրվա օրը: Երբ դուք լինեք 90 տարեկան, քանի՞ օր դեռ կունենաք ապրելու: Այնպես որ, ապրեք ու գնահատեք դրանցից յուրաքանչյուրը:

Սեր. ահա ցանկացած հարցի պատասխան: Սերը ուժ է, որը շարժում է աշխարհը: Սիրեք ամեն օր: Աշխարհն ավելի լավը դարձրեք: