Աննախադեպ եմ համարում Արցախի նախագահ Բակո Սահակյանին Անկախության տոնին ինչ-որ մեկի շուրթերով մարզպետ հայտարարելը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյան նշեց, որ թիրախում Արցախի անվտանգությունն է, իսկ մարդը, ով ուժով զավթել է իշխանությունը, ինքնորոշման մասին որևէ խոսք չկա

«Աննախադեպ եմ համարում Արցախի նախագահ Բակո Սահակյանին Անկախության տոնին ինչ-որ մեկի շուրթերով մարզպետ հայտարարելը, իսկ Նիկոլ Փաշինյանը կանգնած հրճվում է: Մեր ղեկավարի դեպքում նման բան չէր կարող լինել: Աննախադեպ եմ համարում այն, ինչ կատարվում է բոլոր ոլորտներում: Քանի որ թիրախում Արցախի անվտանգությունն է, իսկ մարդը, ով ուժով զավթել է իշխանությունը, ճնշումներով նստել այդ աթոռին և հիմա Արցախի մասին նման հայտարարություններ է անում… ինքնորոշման մասին որևէ խոսք չկա, որևէ դիվանագիտական հայտարարություն ես չեմ տեսնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ  անդամ Կարինե Աճեմյանը:

Մանրամասները՝ տեսանյութում.