Չեմ կարծում՝ նման բան լինի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր համարում է, որ ԱԱԾ-ում գործ կհարուցվի Արթուր Վանեցյանի նկատմամբ;
Հարցին, թե ինչպես է գնահատում Վանեցյանի հայտարարությունները, արդյոք սպայի պատիվը վիրավորված է ԱԱԾ-ում, նա արձագանքեց. «Ոչ, ոչ: Ամեն ինչ նորմալ է»:
Արամ Հակոբյանը հավաստիացրեց, որ Վանեցյանին ուղղված իր խոսքում Նիկոլ Փաշինյանը կոշտ չի եղել, երբ հայտարարել է, որ Վանեցյանն իր ուսադիրները նետեց աղբամանը. «Վարչապետը ոչ մի կոշտ բան չի ասել»:
Իսկ Արթուր Վանեցյանի հայտարարություններն ինչպես եք գնահատում, հարցին էլ նշեց. «Ես չգիտեմ՝ ինչ վարքի մասին է խոսքը; Դեռ չեմ վերլուծել այդ հայտարարությունը»:
0Comments