Փորձեք մարդկանց գլխին չփաթաթվել, ու այդ ժամանակ պարզ կդառնա, թե պե՞տք եք դուք արդյոք նրանց իրականում:
Եթե դու սիրում ես 2 հոգու միաժամանակ, ընտրիր երկրորդին: Եթե դու սիրեիր առաջինին, չէիր սիրահարվի երկրորդին:
Թե ինչ են մտածում ուրիշները քո մասին, քեզ չպետք է հետաքրքրի:
Այն մարդիկ, ովքեր ամենահաճախն են ներել ու ամենաերկարն են համբերել, սովորաբար հեռանում են անսպասելի ու հավիտյան:
Դժբախտություն չէ ընկերներ չունենալը, դժբախտություն է, երբ դրանք կեղծ են ու ծախու:
Պլաններիդ մասին քիչ խոսիր:
Երբեք մի ներիր դավաճանությունները: Ցանկացած դավաճանություն համեմատություն է, լավագույնի փնտրտուք: Նա, ով լավագույնն է փնտրում, երբեք չի գնահատի իր ունեցածը:
Մարդը 80%-ով բաղկացած է ջրից: Եթե մարդը երազանքներ ու նպատակներ չունի կյանքում, նա ընդամենը ուղղահայաց ջրափոս է:
Մի վանեք այն մարդկանց, որոնք ուզում են ձեզ հետ լինել: Հնարավոր է, նրանք միակը կլինեն, ով ձեր կողքին կլինի ձեր կյանքի ամենադժվար պահերին:
Մարդկանց վերաբերվիր այնպես, ինչպես ուզում ես, որովհետև սուտ է, որ, եթե դու նրանց լավ վերաբերվես, նրանք էլ քեզ նույն կերպ կպատասխանեն:
Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը
0Comments