«Եթե Տերը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա» (Սղ 126:2): Մենք պիտի վերադառնանք մեր Աստծուն: Չի կարելի ապրել առանց Աստուծո: Մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր Սբ. Եկեղեցին շրջապատված են թշնամիներով: Ժողովուրդն անհատների մեջ է փարոս փնտրում, բայց մարդկանց մեջ փարոս չկա: Միակ փարոսը Քրիստոսն է: Նա է անսասան ժայռը: Ուրիշ պաշտպան չունենք: Մենք ենք ու մեր ամենազոր Փրկիչ Քրիստոսը: Եթե շեղվենք՝ կկործանվենք: Թող Աստված պահպանի բոլորիս ու փրկի չարից: Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմյա մեր ազգին, մեր առաջնորդներին ու մեր հայրենիքին:
Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան էջից
0Comments