«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հյուրընկալվել էր Սպիտակ տանը, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկվել է համացանցի կարգավորումների, ինչպես նաեւ մի շարք օրենսդիրների կողմից նախագահին ուղղված մեղադրանքների հարցը։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։ Ըստ հրապարակման, Ցուցկերբերգը Վաշինգտոնում նաեւ այլ քաղաքական գործիչների հետ է հանդիպել, որոնց ընթացքում լսել է վերջիններիս ունեցած մտավախությունները կապված համացանցային տիրույթի անվտանգության հետ։ Հանդիպում եղել է նաեւԿոնգրեսում՝ դռնփակ ռեժիմով։
0Comments