Սուշին` վարակի աղբյուր

Աշխարհում մոտ 700 հազար մարդ ամեն տարի մահանում է կայուն տուբերկուլյոզից, մալարիայից եւ վարակիչ այլ հիվանդություններից

Սուշին կարող է լինել հակաբիոտիկների հանդեպ կայուն բակտերիալ վարակների աղբյուր։ Բանն այն է, որ  ծովամթերքներում ավելի հաճախ են գտնում այդպիսի մանրէներ, իսկ սուշիներում գումարվում է նաեւ այն, որ դրանք ջերմային մշակման չեն ենթարկվում։

Ինչպես տեղեկացնում է The Daily Mail-ը, դելֆինների հետազոտությունը, որն անցկացվել է Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի կողմից, ցույց է տվել, որ կայուն մանրէների քանակը վերջին հինգ տարիներին ավելացել է երկու անգամ։

Նման մանրէներ գտել են Ինդիան Ռիվեր Լագունի շատ դելֆինների մարմիններում։ 2009-2015 թվականներին մանրէների թիվը, որոնք պատկանում են E. coli կայուն շտամներին, աճել է ավելի քան երկու անգամ։ Գրանցվել է նաեւ Vibrio alginolyticus եւ Acinetobacter baumannii պաթոգենների տարածվածության ցուցանիշների աճ։

Բակտերիալ կայունությունն արդի աշխարհի հիմնական սպառնալիքներից է։ Միեւնույն ժամանակ, նոր հակաբիոտիկներ չեն ստեղծվել արդեն մի քանի տասնամյակ։ Աշխարհում մոտ 700 հազար մարդ ամեն տարի մահանում է կայուն տուբերկուլյոզից, մալարիայից եւ վարակիչ այլ հիվանդություններից։

news.am