Հայտնի է արյունը երիտասարդացնող միրգը

Առողջ սննդի մասին լուրերի գծով մասնագիտացած կայքը հայտնում է, որ 10 ամսվա ընթացքում արհաթի օգտագործումը դանդաղեցրել է ծերացման գործընթացը մկների մոտ

Արհաթի պտուղների (լատ. Siraitia grosvenorii) սննդի մեջ օգտագործումը նպաստում է ծերացման դանդաղեցմանը, գրում է Food News-ը՝ հղում անելով The American Journal of Chinese Medicine-ում տպագրված չինացի գիտնականների աշխատանքներին:

Արհաթ

Առողջ սննդի մասին լուրերի գծով մասնագիտացած կայքը հայտնում է, որ 10 ամսվա ընթացքում արհաթի օգտագործումը դանդաղեցրել է ծերացման գործընթացը մկների մոտ: Գիտնականները դա բացատրել են այն փաստով, որ պտուղը ուժեղացնում է կարմիր ոսկրածուծում արյան բջիջների նախորդներ հանդիսացող ցողունային բջիջների գործառույթները, ինչպես նաև նպաստում է վերականգնմանը:

Մկների վրա անցկացված փորձերի եզրակացությունները, փորձագետների կարծիքով, ճշմարիտ են նաև մարդկանց համար: «Այս արդյունքների հիման վրա հետազոտական խումբը եկել է այն եզրակացության, որ արհաթի պտուղներ ուտելը կարող է երկարացնել մարդու կյանքը՝ բարելավելով ցողունային բջիջների գործառույթը»,- գրում է պարբերականը: