Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել իր մարզչի՝ քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն, բռնցքամարտի և թեյքվոնդոյի Եվրոպայի չեմպիոն Սվետլանա Անդրեևայի հետ և լուսանկարին կից գրել.
«Եթե մի քանի տարի առաջ ինձ ասեին, որ իմ մարզիչը կին է լինելու, ես չէի հավատա: Եթե ասեին, որ նա բռնելու է ձեռքերս, ես հաստատ կծիծաղեի: Բայց կյանքում «եթե»-ներ չեն լինում… Ես հպարտ եմ, որ իմ մարզիչը Սվետլանա Միխայլովնան է: Բարձրակարգ և արհեստավարժ մարզիչ, լավ ընկեր և պարզապես հմայիչ կին: Այսօր Սվետլանա Միխայլովնայի ծննդյան օրն է, ես միանում եմ բոլոր բարեմաղթանքներին և շնորհավորանքներին: Իմ կողմից լավագույն նվերը կլինի MMA- ում իմ առաջին նոկաուտը, որը ես կնվիրեմ քեզ: Հ.Գ. Սիրում եմ քեզ»,- գրել է մարզիկը:
0Comments