Սոբչակի ու Բոգոմոլովի հարսանիքը. «ամուսնական» թեւնոցներ եւ շքեղ զգեստ

Գեղեցիկ ավանդույթներն ու ծեսերն այն են, ինչ առհավետ կմնան հիշողության մեջ

Այսօր տեղի կունենա ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենի Սոբչակի եւ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովի հարսանիքը։ Հարսնացուն արդեն իսկ ցույց է տվել «ամուսնական» թեւնոցները, որոնք վրա առկա է «К+К=♥» գրությունը։

Ըստ ամենայնի՝ ապագա ամուսինները ցանկանում են արարողությունն առավելագույնս վառ դարձնել։ Լրագրողը քրիստոնեական ծես է որոշել կազմակերպել ոչ թե կրոնական պատկերացումների, այլ այն պատճառով, որ այդ սովորույթը գեղեցիկ է համարում։ «Դա շատ գեղեցիկ ավանդույթ է։ Էլ երբ եկեղեցի կմտնես թագով։ Գեղեցիկ ավանդույթներն ու ծեսերն այն են, ինչ առհավետ կմնան հիշողության մեջ»,- բացատրել է նա։  

Սոբչակն արդեն հասցրել է նաեւ հրապարակել իր լուսանկարը, որում հարսանեկան զգեստ է կրում։ Հեռուստահաղորդավարուհին լուսանկարկվել է՝ տեսախցիկին մեջքով կանգնած՝ ցուցադրելով ժանեկավոր զգեստն ու երկար քողը։ «Կարծում եմ՝ ես պատրաստ եմ գլխավոր Օրվան»,- խոստովանել է շիկահերը։

Картинки по запросу собчак свадьба

Ըստ ամենահամեստ  չափանիշների՝ Բոգոմոլովն ու Սոբչակը տոնի համար 16 մլն ռուբլի կծախսեն։