Վիճակը երկրում գնալով լարվում է:
Այս ծայրաստիճան լարված մտնոլորտում մի մարդ կա, որ կարող է բոլորին հանդարտեցնել և Հայաստանը վերադարձնել կայուն հանգրվան, դա Սերժ Սարգսյանն է:
Նա իր հրաժարականով ապացուցեց, որ հանուն պաշտոնի երբեք չի գնա այնպիսի քայլերի, որի միջոցով կտուժեն մարդիկ, կխաթարվի երկրի կայունությունը:
Նա ապացուցեց, որ իրեն մերժելով ժողովուրդը չստացավ իր «դրախտը», այլ հայտնվեց ատելության և անհանդուրժողականության, սոցիալական լարվածության և դժգոհության երկրում:
Կարծում եմ մեր հասարակության գիտակից մասը պետք է հետևություններ անի և կոչ անի Սերժ Սարգսյանին հանդես գալ և ասել իր գնահատականն ու այս վիճակից դուրս գալու իր պատկերացրած ելքը:
Ընդդիմության հաղթանակը առանց Սերժ Սարգսյանի անհնարին բան է:
Վստահ եմ երրորդ նախագահի խոսքը կհանդարտեցնի այս ատելության ծովը և մեծ անակնկալներ կմատուցի շատերին։
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․
0Comments