Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին վարդագույն ջինսե բաճկոն է կրում։ Նա նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին. ընդգծված են շուրթերն ու աչքերը։ Դերասանուհին նաեւ կապույտ գլխազարդ է ընտրել։ Ժաննան լուսանկարը չի մեկնաբանել, փոխարենը հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրան։ «Դու գեղեցիկ ես ուր նուրբ»,- գրել է նրանցից մեկը։
Ավելի վաղ դերասանուհին ներկայացել էր սպորտային կերպարում։ Ժաննան կրում էր սպորտային վերնաշապիկ, մուգ ջինսե տաբատ, իսկ կերպարն ամբողջացնում էին մեծ ականօղերը։ Կադրին կից Ժաննան անգլերեն լեզվով կատարել էր հետեւյալ մեկնաբանությունը․ «Երբ ես հետ եմ նայում, տեսնում եմ ցավ, սխալներ, վիշտ: Երբ հայելու մեջ եմ նայում, ես տեսնում եմ ուժ, սովորում եմ դասեր եւ հպարտանում եմ ինձնով»:
0Comments