Սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի (TIFF) շրջանակներում լեփ-լեցուն դահլիճում կայացել է Հայկական թավշյա հեղափոխության մասին պատմող «Մենակ չեմ/ I Am Not Alone» վավերագրական ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որին մասնակցել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։ TIFF-ի վավերագրական ֆիլմերի ընտրության համակարգող Թոմ Փաուերսը նշել է, որ ֆիլմը պարտադիր դիտելու է բոլոր նրանց համար, ովքեր «ցանկանում են ըմբռնել պատմական թարմ իրադարձությունները»։
«Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում մեր ֆիլմի պրեմիերային մեծ հաճույքով կրում էի հայկական՝ Ruzane բրենդի զգեստը»,-գրել է Հակոբյանն իր էջում:
0Comments