Գազավորված ըմպելիքներ խմող մարդիկ մարսողության խանգարումներից մահանալու ռիսկի են ենթարկվում

Փորձագետները նշում են, որ գազավորված ըմպելիքները մահվան պատճառ չեն համարվում

Օրական ավելի քան 470 մլ քաղցր ոչ ալկոհոլային ըմպելիքներ խմող մարդիկ մարսողության խանգարումներից մահանալու ռիսկի են ենթարկվում: Հետազոտության արդյունքները մեջբերում է JAMA Internal Medicine ամսագիրը:

Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ մարդիկ, որոնք դիետիկ գազավորված ըմպելիքներ են խմում, սրտանոթային հիվանդություններից մահանալու ռիսկի են ենթարկվում:

Փորձագետները նշում են, որ գազավորված ըմպելիքները մահվան պատճառ չեն համարվում: Հետազոտողներն ասում են, որ հնարավոր չէ սահմանել առողջական խնդիրների գլխավոր գործոնը, այսինքն՝ կոնկրետ արհեստական քաղցրացուցիչը, ըմպելիքի տեսակը, ճարպակալումը կամ առողջական այլ խնդիր: