«Հպարտ» քաղաքացին կրկին տարբեր պոզաներով է երթևեկելու սեփական քաղաքում

Իսկ պողոսները երևի դեռ նոր մետրոյի կայարանի բացմանն են սպասում

Երևանը վաղը կապրի տրանսպորտային կոլապս:

Աղբը և նրա շուրջ ծավալվող քննադատությունները վաղը համալրվելու են ևս մեկ կարևոր խնդրով:

Տրանսպորտային և ճանապարհային բարեփոխումներ այդպես էլ չեղան:

Թավշյա իշխանությունը արդեն տևական ժամանակ չի կարողանում լուծել երկրի և քաղաքի պրիմիտիվ հարցերը,որի շարքում Երևանի տրանսպորտի, խցանումների, տեսախցիկների և կարմիր գծերի հարցերն են:

Չնայած Փաշինյանը և քաղաքապետը խոստումներ տվեցին,որ խնդիրները կլուծվեն, բայց «հպարտ»քաղաքացին կրկին տարբեր պոզաներով, անմարդկային պայմաններում է երթևեկում սեփական քաղաքում, տրանսպորտի ոլորտում տիրող խնդիրները, ճանապարհների ծանրաբեռնվածությունը վաղը բերելու են կոլապսի և մեքենա վարող շատ մարդիկ վաղը հիշելու են թավշյա սուտ խոստումները:

Աղբին վաղը ավելանում է խցանված և գերծանրաբեռնված տրանսպորտային տհաճ իրողությունը:

Իսկ պողոսները երևի դեռ նոր մետրոյի կայարանի բացմանն են սպասում:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը․