Երեկ Արցախի նախագահ Բակո Սահակյանի ծննդյան 60-ամյակն էր։ Այդ առթիվ նրան շնորհավորեցին նախագահ Արմեն Սարգսյանը, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի նախկին եւ գործող ԱԽ քարտուղարներ Վիտալի Բալասանյանն ու Արշավիր Ղարամյանը, Հայաստանի 2-րդ եւ 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, շատ այլ գործիչներ:
Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքն ընդամենը հաղորդագրություն էր, որ ՀՀ վարչապետը հեռախոսով շնորհավորել է Բակո Սահակյանին՝ մաղթել առողջություն եւ հաջողություններ։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ նա չի պատրաստվում նաեւ սեպտեմբերի 2-ին մասնակցել Արցախի անկախության տոնակատարություններին, ինչը վկայում է այն մասին, որ սառույցը ՀՀ եւ Արցախի իշխանությունների միջեւ չի հալվում։
0Comments