Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանում վիճարկում էր Խաչատրյանի ձերբակալության որոշումը՝ պնդելով, որ այն իրավաչափ նպատակ չի հետապնդում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Արտուշ Գաբրիելյանի քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին։ Դատարանը, սակայն ոչ իրավաչափ է համարել Խաչատրյանին ձերբակալելու որոշումը։

Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանում վիճարկում էր Խաչատրյանի ձերբակալության որոշումը՝ պնդելով, որ այն իրավաչափ նպատակ չի հետապնդում: Ըստ փաստաբանի՝ օրենսդրությամբ նախատեսվում է անձին ձերբակալել՝ կանխելու համար հանցագործությունը կամ դրանից անմիջապես հետո հնարավոր փախուստը, մինչդեռ Խաչատրյանին վերագրվող ենթադրյալ չարաշահումները ըստ պաշտպանի`  կատարվել են 2010, 2015-2016 թվականներին, այսինքն՝ ձերբակալությամբ դրանք կանխելու նպատակ չէր կարող դրվել:

Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման մեջ։