«Հանրապետականների երիտթևի ղեկավար Հայկ Մամիջանյանը զարմացած է, թե ինչու ամբողջ կուսակցությունով Սերժ Սարգսյանի կալանավորումը «քարոզելուց» հետո իրենց ձևավորած այդ սպասումը չարդարացավ, իսկ երբ Լուսավոր Հայաստանի ներկայացուցիչները հեղափոխությունից հետո հարցնում էին, թե ինչու կոռուպցիոն գործերով հայտնի Գագիկ Խաչատրյանը պատասխանատվության չի կանչվում, այսօր նա անազատության մեջ է:
Դրանով փորձում է մեզ ներկայացնել որպես ոչ այնքան ընդդիմադիր ուժ և ասում, թե մենք սպասարկում ենք կառավարության շահերը։ Իհարկե այս պնդմանը անիմաստ է պատասխանել, որովհետև «բռնոցի» օպերացիաներ քիչ չենք տեսել և Գագիկ Խաչատրյանի կալանավորումը մեր հարցադրումները փարատելու համար չէր արված:
Իր գրառումներին փորձում էի չարձագանքել, համարելով որ քչերին է հետաքրքիր, թե երիտասարդ հանրապետականը, ում գրելու և հանրային խոսքի ոճը իր կուսակցի կրկնակումն է, ինչ է կարծում մեր մասին։ Այս անգամ արձագանքում եմ բարեկամաբար նախազգուշացնելու տեսքով։
․․․հարգելի Հայկ, քաղաքական ուժիդ նկատմամբ հակակրանքը մեղմ ասած քիչ չէ, ով հասցնում է հիշատակում է կուսակից գործընկերներիդ սխրանքները իշխանություն եղած ժամանակներում։ Լուսավոր Հայաստանը, որի վերաբերյալ գրառումներիդ ինտենսիվությունը մեծացել է, կենտրոնացել է սեփական անելիքների վրա, կենտրոնացել է երկրի խնդիրների վրա՝ հնարավորինս փորձելով զերծ մնալ դրանց ծագումնաբանությունը մատնանշելուց, ինչը ինձնից լավ գիտես, այսօր պոպուլյար է դարձել։ Թող այդ ծանրաձողը, ... այն քո քաշին չէ»:
0Comments