Նոր քաղաքական ուժ է հարկավոր․ Վահան Բաբայան

Հայաստանին անհրաժեշտ է կայունություն

Վահան Բաբայանն իր ֆեյսբուէյան էջում գրել է․

Հայաստանին անհրաժեշտ է կայունություն:

Մի երկրում,որտեղ չկա վաղվա տեսլական,չկա հույս և հմուտ կառավարիչների թիմ,չի կարող լինել ապագա:Ցնցումները և ազգը պառակտող բոլոր տեսակի դրսևորումները կարող են մեզ հետ տանել տասնյակ տարիներ:
Կառավարության ոչ կոմպետենտ գործունեության արդյունքում,որևէ խոշոր ներդրում չի արվում և չի էլ արվելու,քանի որ չկա վստահություն,որ այս խամաճիկային իշխանությունը երկար կգոյատևի:

Մեզ պետք է նոր քաղաքական ուժ,որը Հայաստանին կապահովի կայուն զարգացում:
Հեղափոխական խոստացված զարգացումը տապալված է և այն այլևս արդիական չէ: