Իսպանական El Mundo պարբերականը գրում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հիմա ավել լավ տեսք ունի, քան՝ 10 տարի առաջ:
Պարբերականի կարծիքով, ՌԴ նախագահին հաջողվում է մնալ լավ մարզավիճակում բավարար քնի, ճիշտ սնվելու, սպորտով զբաղվելու, ալկոհոլից հրաժարվելու շնորհիվ. «Պուտինն ամենասպորտային նախագահն է, որին Կրեմլը երբևե տեսել է»,-գրում է El Mundo-ը՝ հավելելով, որ ՌԴ նախագահը հոկեյի մեծ սիրահար է, ունի ձյուդոյի 8-րդ դան, սիրում է լողալ և քայլել:
Ինչ վերաբերում է ոճին, պարբերականը գրում է, որ Պուտինը նախընտրում է կրել Kiton և Brioni բրենդների կոստյումները:
Հավելենք, որ Վլադիմիր Պուտինն արևելյան մարտարվեստներով զբաղվում է արդեն ավելի քան 50 տարի, ունի ձյուդոյի և սամբոյի վարպետի աստիճան, կարատեի սև գոտի:
0Comments