«Իմ սեր». Քրիստինե Պեպելյանի էլեգանտ կերպարն ու լուսանկարը որդու հետ

Քրիստինե Պեպելյանն էլեգանտ կերպարում է. նա սպիտակ, երկար զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկ կոշիկների հետ

Երգչուհի Քրիստինե Պեպելյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում հմայիչ մայրիկը պատկերված է որդու՝ Արեգի հետ։ Քրիստինե Պեպելյանն էլեգանտ կերպարում է. նա սպիտակ, երկար զգեստ է կրում, որը համադրել է բարձրակրունկ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը, գեղեցիկ շպարն ու սանրվածքը։ «Արեգ», «իմ սեր»,- այս գրություններն են առկա լուսանկարի վրա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր Նյու Յորքում։ Երգչուհու հայացքն ուղղված էր հեռուն։ Քրիստինեն մոխրագույն հագուստ էր կրում եւ պարզ սանրվածք էր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերը։ «Ես սիրում եմ Նյու Յորքը»,- մեկնաբանություններում գրել էր հմայիչ երգչուհին։