Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում բռնկված սաստիկ հրդեհը 15 հազար տուն է ոչնչացրել՝ առանց տանիքի թողնելով մոտ 50 հազար մարդու։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հրդեհը բռնկվել էր դեռևս ուրբաթ, քաղաքի աղքատ շրջաններից մեկում՝ Կալանտիկեում։ Շատ տների տանիքներ պատրաստված են եղել պլաստիկ նյութից, ինչը նպաստել է կրակի արագ տարածմանը։ Հրդեհի բռնկման պատճառները հայտնի չեն։
Զոհեր չկան, մի քանի անձինք այրվածքներ են ստացել։ Շատ բնակիչներ տանը չեն եղել, քանի որ այլ վայրերում նշում էին մուսուլմանական Ղուրբան-բայրամ տոնը։
Այժմ հրդեհը մարված է։ Իրավապահները հետաքննություն են սկսել։ Բանգլադեշի իշխանությունները խոստացել են օգնել անօթևան մնացած բնակիչներին։
0Comments