Ամառային սննդակարգ

Այդ օրը մրգերի ու բանջարեղենի փոխարեն դուք կսնվեք միայն թթվակաթնային մթերքներով՝ այն էլ ցածր կալորիականության

Երկուշաբթի․ այդ օրը բանջարեղենային ճաշացանկ կազմեք։ Ընտրեք թեմատիկ մթերքների ցանկացած տարբերակներ ու կարող եք նույնիսկ ցանկացած քանակությամբ ուտել դրանք (ողջամիտ սահմանում)։ Բանջարեղենը կարելի է գործածել թե հում, թե եփած կամ խորոված վիճակում, բայց ոչ մի դեպքում՝ տապակած։

Երեքշաբթի․ Սա մեկօրյա  դիետիկ սննդակարգի  ամենահամեղ, թեթև ու ամառային տարբերակն է, չէ՞ որ այդ ժամանակ կարելի է ուտել ցանկացած միրգ։ Բայց հիշեք, որ ամառային սննդակարգի մրգային օրվա ընթացքում պետք է հաշվի առնեք նաև որոշ պտուղների կալորիականությունը՝ օրինակ բանանը բոլորովին հարմար չէ, քանի որ սննդարար ու բարձրկալորիական է։

Չորեքշաբթի․ Եւս մեկ բուրավետ ու համեղ տարբերակ նիհարելու համար։ Այն կոչվում է հատապտղային օր։ Ինչպես արդեն հասկացաք՝ այդ օրը կարելի է սնվել ցանկացած հատապտուղներով։ Դրանցից պատրաստեք աղցաններ, սմուզներ, կոկտեյլներ կամ այլ կերակրատեսակներ;

Հինգշաբթի։ Այդ օրը մրգերի ու բանջարեղենի փոխարեն դուք կսնվեք միայն թթվակաթնային մթերքներով՝ այն էլ ցածր կալորիականության։ Կարող եք ուտել յուղազրկված կեֆիր, յոգուրտ, կաթնաշոռ և այլն։ Կարող եք ընտրել թե մի , թե մի քանի տեսակի մթերք ։ Նման սնունդը օգտագործեք փոքր չափաբաժիններով  ամբողջ օրվա ընթացքում ։

Ուրբաթ․ Կրկնում ենք երկուշաբթիի սնունդը, այսինքն աղցաններ ենք պատրաստում թարմ բանջարեղենից, ռատատույ ենք պատրաստում կամ էլ կարտոֆիլ ենք եփում։ Դիետիկ կերակրատեսակները կարելի է ընտրել ինքնուրույն, կարևորը, որ բանջարեղենը եփած կամ շոգեխաշած լինի։

Շաբաթ․ Այսօր պետք է կրկնել չորեքշաբթիի  սննդակարգը, որը միայն մրգերից է բաղկացած։ Երեկոյան քաղցածությունը հագեցնելու համար կարող եք 1 բաժակ խմել կեֆիր ։

Կիրակի․ Սննդակարգի եզրափակիչ օրը ամենաթեթևն է լինելու ու միաժամանակ՝ ամենամրգայինը՝ խմեք միայն հատապտղային հյութեր։ Ցանկալի է նախապատվությունը տալ մրգային ֆրեշներին, այլ ոչ թե  սուպերմարկետներից գնված պատրաստի ըմպելիքներին։ Ամառային սննդակարգի շաբաթվա ընթացքում սնվելու կանոններից բացի խորհուրդ է տրվում պահպանել խմելու որոշակի ռեժիմ։ Հիշեք, որ օրական պետք է խմել երկու լիտր հեղուկ՝ զտված ու հանքային ջրի տեսքով։ Եթե ձեզ համար բարդ է միայն ջուր խմելը, կարող եք  կանաչ թեյ խմել՝ առանց շաքար հավելելու, գրում է NEWS.am STYLE