Նա երբեք ոչ մեկի չի ընդդիմանում, թեպետ մի քանի բարձրագույն կրթություն չունի, բայցևայնպես՝ ինքն իր համար հստակ ձևակերպած կանոն ունի՝ իր հետ մեծ կամ փոքր խնդիր ունեցող բոլոր մարդկանց հետ հարաբերությունները կարողանում է հարթել:
Սիրաշահելով, խաթրով, հումորով, առճակատման երբեք չգնալով:
Բնականաբար, իր համար իր ընտանիքն ու բազմաթիվ բիզնեսներն են կարևորը և այս առաջնահերթությամբ բոլորին նա կարողանում է սիրաշահել:
«Նիկոլն իմ ախպերն ա, Հեղինեն իմ քուրն ա»՝ հո իզուր չի ասել: ՈՒղղակի հիմա Նիկոլը ախպերների ախպերն ա դառել: Էդքան բան: Շատերը կհիշեն այն տեսանյութը, որտեղ Սամվել Ալեքսանյանն ու Ռուբեն Հայրապետյանը քայլում են, իսկ լրագրողները կրնկակոխ նրանց հետևում են ու հարցախեղդ անում: Նորից նայեք ու համեմատեք այս երկու բիզնեսմենների արձագանքները:
Ժամանակին նա Կրեդիտ-Երևան բանկի հաճախորդ էր ու բանկում բոլորին աշխուժացնում էր իր այցելությամբ: Աշխատակիցները դեռ այն ժամանակ էին ասում՝ վայ, Սամվել, յոթը մոր կաթ ես կերել:
Տարիներն անցել են, բայց Սամվել Ալեքսանյանի՝ յոթ մոր կաթ կերածի կերպարը չի փոխվել:
Հիմա՝ Ղուշչյանի հարցն ի՜նչ մի հարց էր Սամվել Ալեքսանյանի համար: Այսինքն, բավական է՝ Լֆիկը մի հատ ասի՝ ախպեր, արի բարիշենք, սա կբարիշի:
Հիշեցնեք՝ Ղուշչյանը հայտարարել էր, որ Աժ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը առևանգել է իրեն և ատրճանակը պահել ճակատին. «էդ տականքն ով է, որ ծեծի, ուղղակի ինձ գողացել, առևանգել, տարել են գիշերով և ատրճանակը գլխիս դրել են ու ասել են՝ կասես էն, ինչ քեզ կասենք։ Ես էդ բոլորի միջով անցել եմ, ես մահվան աչքերին եմ նայել, ասել եմ՝ կրակի, արա, որ բերել ես կրակի, որովհետև հետո Աստված քեզ պատժելու է, եթե ոչ մեկն էլ չպատժի։ Մարդը ուղիղ հայտարարել էր, տվել կոնկրետ անձի՝ Սամվել Ալեքսանյանի անունը, ինչի կապակցությամբ հարուցվեց քրեական գործ, կատարվեցին առերեսումներ, բայց մեղադրյալի ինքնությունը պարզել չի հաջողվել։ Նշենք՝ ոչ թե դեպքը չի հաստատվել, ոչ թե Ղուշչյանն է պատասխանատվության ենթարկվել սուտ մատնության համար, այլ պարզապես չի պարզվել, թե ով է եղել նրան առեւանգողը։
Մի խոսքով՝ Նոր Հայաստանում էլ հին բարքերն ու վարքերը շարունակվում են՝ սիրաշահելով, խաթրով, հումորով, ժամանակին ճիշտ մարդկանց նվիրաբերումներ անելով Սամվել Ալեքսանյանը առաջ է գնում, իսկ երբ պետք է՝ իջնում է ջրի հատակը…
Մինչև անցնի վտանգը: Չանցնի էլ՝ ինքը նույն կերպ կշարունակի՝ սիրաշահելով, խաթրով, հումորով, մտքում բոլորի վրա ծիծաղելով…
Ե.Ա.
Աղբյուր` Փաստինֆո
0Comments