«Պոտենցիալ վտանգավոր աստղակերպը, ոն իր չափով գերազանցում է Գիզայի Մեծ բուրգին՝ Քեոփսի բուրգին, օգոստոսի վերջին կմոտենա Երկրին, այս մասին վկայում են NASA-ի տվյաները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
2019 OU1 աստղակերպի տրամագիծը կազմում է 160 մետր, որը 20 մետրով ավելի է ամենահայտնի եգիպտական բուրգից:
2019 OU1-ը օգոստոսի 28-ին Երկրին 40 անգամ ավելի մոտ կլինի, քան Վեներան: Աստղակերպը մեր մոլորակի կողքից կանցնի մոտ միլիոն կմ հեռավորությամբ:
Ավելի վաղ Եվրոպական տիեզերական գործակալությունը թարմացրել էր տիեզերական օբյեկտների ցուցակը, որոնք Երկրի համար պոտենցիալ վտանգավոր են:
Օրով առավել մոտ է համարվում Երկրի հիպոթետիկ բախումը 2006QV89 աստերոիդի հետ: Գործակալության մասնագետների գնահատմամբ՝ դա կարող է տեղի ունենալ այս տարվա սեպտեմբերի 9-ին:
Նման իրադարձության հավանականությունը 7 հազարից մեկն է: Աստղակերպը հիմա գտնվում է Երկրից գրեթե 6,7 միլիոն կմ հեռավորությամբ:
Պոտենցիալ սպառնալիքների ցուցակը գլխավորում է 2010RF12 աստղակերպը: Փորձագետների ենթադրությամբ՝ Եկրին այս մարմնի վտանգավոր մոտենալը տեղի կունենա 2095 թվականին: Բախման հավանականությունը 16-ից մեկն է:
0Comments