Իշխան Զաքարյանը Համահայկական խաղերը նոր մակարդակի վրա դրեց. Հարություն Թահմազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կիպրոսի թիմի ղեկավարը վստահ է, որ Համահայկական խաղերի շրջանակներում կան նաև մասնակիցներ, որոնք Հայաստան են գալիս ուղղակի գալու համար, ինչն արդեն հաղթանակ է և պարտադիր չէ, որ անպայման հաղթեն մրցույթներում

Համահայկական ամառային 7- րդ խաղերին մասնակցող Կիպրոսի թիմի պատասխանատուն Հարություն Թահմազյանն է, ով նաև Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ է:

Թահմազյանի խոսքերով, բացի ամեն ինչից, ինքն իրեն բախտավոր է զգում Համահայկական խաղերի շնորհիվ, քանի որ աղջիկը դրանց շնորհիվ ծանոթացել է լոնդոնցի մի մասնակցի հետ, և մեկ ամիս առաջ տեղի է ունեցել նրանց հարսանիքը. «Սա կարծեմ համահայկական խաղերի 4-րդ կամ 5-րդ ամուսնությունն է»:

Կիպրոսի թիմի ղեկավարը վստահ է, որ Համահայկական խաղերի շրջանակներում կան նաև մասնակիցներ, որոնք Հայաստան են գալիս ուղղակի գալու համար, ինչն արդեն հաղթանակ է և պարտադիր չէ, որ անպայման հաղթեն մրցույթներում: