Քարդաշյանը հուզիչ շնորհավորեց Քայլի Ջեների ծննդյան տարեդարձը

Քրոջը հուզիչ ուղերձում Քարդաշյանը խոստովանեց, որ նրան համարում է «զարմանալի որոշումներ ընդունող իմաստուն հոգի»

Քիմ Քարդաշյանը Instagram-ում գրառում է տեղադրել քրոջ՝ Քայլի Ջեների համար, որն օգոստոսի 10-ին դարձավ 22 տարեկան:

 

Քրոջը հուզիչ ուղերձում Քարդաշյանը խոստովանեց, որ նրան համարում է «զարմանալի որոշումներ ընդունող իմաստուն հոգի» և նշել, որ ուրախ է տեսնել, որ Քայլին բարի է մնացել և լիարժեք կյանք է վարում՝ «օրն ապրելով վերջին օրվա պես»: