Ֆիլիպիններից 11 ամսական աղջկա ծնողները հուսահատված են. ծննդյան օրվանից նրա գլխին ուռուցք կա, որը շարունակում է մեծանալ, գրում է The Daily Mail-ը:
Աղջկա ծնողների՝ Քեթլին Չավոզոյի եւ Ռեյնալդո Կրուսի խոսքով՝ առողջական խնդիրների պատճառը հիդրոցեֆալիան է (գլխուղեղի ջրգողություն):
Հսկայական ուռուցքը փոքրիկի տեսողության վատթարացման պատճառ է դարձել: Բժիշկները չեն շտապում կանխատեսումների հարցում, քանի որ վիրահատական միջամտությունը կարող է վտանգավոր լինել:
Ծնողները հույսը դնում են ԱՄՆ-ից մասնագետի կարծիքի վրա, որը պետք է Ֆիլիպիններ ժամանի: Տեղական վիրաբույժները, նրանց խոսքով, չեն կարող նման բարդ վիրահատություն անցակցնել:
«Մենք շարունակելու ենք պայքարել մեր դստեր համար», - նշում է Քեթլինը, գրում է med.news.am:
0Comments