Առաջին պատճառը դուք եք: Կանայք ճնշում են տղամարդկանց: Կանայք նույնպես ուզում են հայտարարել իրենց սիրո մասին, բայց չեն կարողանում առաջինն ասել, քանի որ «այդպես ընդունված չէ»: Այդ պատճառով ճնշում են տղամարդկանց՝ ստիպելով արտաբերել այդ բառերը:
Երկրորդ պատճառ՝ տղամարդը բարերար է: Լինում են սիրառատ տղամարդիկ: Որպես կանոն՝ նրանց սերը տարածվում է ամբողջ մարդկության վրա եւ հաճախ բարեգործության վերածվում: Եթե տղամարդու մեջ այդքան սեր կա, ինչո՞ւ այն չնվիրել դրա կարիքն ունեցող կանանց: Եվ միայն կինը կարող է վճռել՝ ընդունե՞լ այդ բարեգործությունը, իսկ հետո այն կիսել նաեւ ուրիշների հետ:
Չորրորդ պատճառ՝ ձեր ներաշխարհը: Կանայք ուզում են գեղեցիկ լինել, բայց որպեսզի իրենց սիրեն այլ հատկանիշների համար: Տղամարդը կարող է կնոջը սիրել որպես ընկերոջ՝ հիանալով նրա բնավորությամբ եւ խելքով: Երբեմն նման խոստովանությանն ավելի լավ է ընկերությամբ պատասխանել:
Հինգերորդ պատճառ՝ վախ: Տղամարդը վախենում է կորցնել ձեզ: Կամ պարզապես ձեզանից է վախենում: Առաջին դեպքում խոստովանությունը կարելի է կանխավճար գնահատել:
Վեցերորդ պատճառ՝ սթրես: Միակ դեպքը, թերեւս ալկոհոլի ազդեցությունից զատ, երբ տղամարդու շուրթերից կարող է իր կամքից անկախ անկեղծորեն դուրս թռչել «ես քեզ սիրում եմ»-ը:
0Comments