ԱԺ «Իմ քայլը » խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Մինչև 2025թ. նախատեսում եմ ՀՀ բնակչությունը համալրել ևս նվազագույնը 3֊ով։
Մինչև 2050թ. նպաստել,որ այս 3֊ը լավ դաստիարակությամբ և կրթությամբ աչքի ընկնեն։
Բայց հենց այսօրվանից շարունակելու եմ կրթվել և չսահմանափակել այսօրվա շրջանակների մեջ։Շարունակելու եմ հավատալ և առաջնորդվել նրանով,որ մենք մեր մտքերի, երազանքների և գործողությունների արդյունքն ենք, որ մեզանից յուրաքանչյուրն է ստեղծում, դարձնում իրեն այնպիսին, ինչպիսին կա՝ հավատալով սեփական ուժերին և գիտելիքներին։ Իսկ մեր ուժերի և գիտելիքների առջև փակ դռներ և սահմաններ չեն կարող լինել։
Առայժմ այսքանը,իսկ դու՞ք ինչ ծրագրեր ունեք )))»
Հիշեցնենք, որ Դավոյանը դեռ ամուսնացած չէ։
0Comments