Ճնշումներ նախկին հեղափոխական ֆերմերի նկատմամբ

Ֆերմերի կարծիքով այս ընթացքում ոչինչ չի փոխվել,հակառակը էլ ավելի է վատացել

Վերջին շրջանում նախկին հեղափոխական ֆերմեր Տիգրան Եղոյանի նկատմամբ ճնշումներ են գործադրվում տարբեր կառույցների ,այն բանից հետո,երբ նա օրեր առաջ Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում իր մտահոգություններ էր հայտնել երկրի ներկա վիճակի,գյուղատնտեսական և անասնապահական  ոլորտում եղած խնդիրների մասին:

Այսօր արդեն Տիգրան Եղոյանին հրավիրել են ոստիկանություն:

Հիշեցնենք,որ օրեր առաջ ֆերմերը Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում ահազանգ էր հնչեցրել,որ Վայոց ձորում բրուցիլոզ սուր վարակիչ հիվանդություն է տարածված եղել,մի քանի գյուղերում կրկնվել,ինքը դիմել է անասնաբույժներին: <<Անասնաբուժական տեսչության պետը և վարչության պետը մասնագետներ ուղարկեցին և ստուգումներ անցկացրեցին:50 գլուխ էնդեմիկ տեսակի,որը մի քանի տարիների ընթացքում կարողացանք ամբողջ հանրապետությունով գտնել և ետ բերել,հայտնվել էին բրոցիլոզի ճիրաններում:Ես սա շատ շուտով բացահայտեմ,ես զգում էի անասնաբույժների ծանր վիճակը,անասնաբուժական ծառայության պետի ծանր վիճակը,հայտարարեցի և խնդրեցի ,որ գան տնտեսություն և 50 գլուխ այծի տեսակները բոլորի աչքի առաջ սպանդի ենթարկեցի և խորը փոս փորեցի , թաղեցի>>,-պատմել էր ֆերմերը:

Այսօր բրուցելոզի դեպքում անասունները հայտնվում են Մարտունու շուկայում,Երևանում և հրամցվում մեր հանրությանը,ասել էր ֆերմերը:

Հիշեցնենք նաև,որ ֆերմերը 1 տարի 5 ամիս առաջ ակտիվ մասնակցում էր Հայաստանում սկիզբ առած շարժմանը,հեղափոխականների կողքին էր,սակայն այսօր արդեն բարձրաձայնում է  իր իսկ խոսքով ասած մի շարք անօրիանակնությունների մասին,ֆերմերի կարծիքով այս ընթացքում ոչինչ չի փոխվել,հակառակը էլ ավելի է վատացել:

Նյութի աղբյուր՝ hayeli.am