Բաղադրիչներ
1. Պահածոյացված եգիպտացորեն – 285 գ
2. Հավի կրծքամիս – 1 կտոր
3. Շամպինիոն – 500 գ
4. Լոլիկ – 3 հատ
5. Չորահաց – 100 գ
6. Մայոնեզ – 150 գ
Պատրաստման եղանակը
1. Հավի կրծքամիսը և կտրատված շամպինիոնները եփել: Պատրաստի հավը մանր կտրատել և լցնել տարայի մեջ:
2. Ավելացնել եգիպտացորենը:
3. Այնուհետև՝ չորահացի կտորները: Ցանկալի է, որ այն համեմված լինի միայն աղով:
4. Ավելացնել մանր կտրատված լոլիկները, մայոնեզը, խառնել և մատուցել:
0Comments