Հուլիսի 31-ին եւ օգոստոսի 1-ին արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Երեւանում, Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովտային գոտում ցերեկը սպասվում է +39․․․+40 աստիճան տաքություն։ Օգոստոսի 2-3-ին օդի ջերմաստիճանը կրկին կնվազի 4-5 աստիճանով։
Հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը առաջիկա 5 օրերին կպահպանվի»,-նշել է նա:
0Comments