2019 թվականի ամռան «հայտնի» հայկական հարսանիքները

Հայտնի ու շքեղ հարսանիքներ, որոնք կազմակերպվել են Հայաստանից դուրս

2019 թվականի ամառը նշանավորվում է մի շարք «հայտնի» հայկական հարսանիքներով:

«ՌուսԱրմԻնֆո»-ն ներկայացնում է հայտնի հայերի՝ 2019 թվականի ամռանը տեղի ունեցած հարսանիքները, որոնք կազմակերպվել են Հայաստանից դուրս:

                                   

                                        Հայկական մեծ հարսանիք Վենետիկում

2019 թվականի հունիսին Հայաստանի ամենացանկալի փեսացուներից մեկը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ամուսնացել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում: Լոնդոնի «Արսենալ»-ի 30-ամյա կիսապաշտպանի ընտրյալը հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է՝ Բեթին: Հարսանիքը տեղի է ունեցել Հենրիխի և Բեթիի մտերիմների շրջապատում։ Հարսանիքին ներկա է գտնվել նաև հայտնի իտալացի էստրադային երգիչ Ալ Բանոն, որի հետ երիտասարդները կատարել են «Volare» ամենահայտնի հիթերից մեկը:

                                               

                                                    Հայ-շվեդական միություն

2019 թվականի ամռանն ամուսնացել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ևս մի ֆուտբոլիստ: Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Անդրե Չալիշիրն ամուսնացել է Շվեդիայում, որտեղ հանդես է գալիս «Գյոթեբորգ» ակումբում: 29-ամյա պաշտպանի կինը շվեդուհի Մադելին Դագլբերգն է։  Հանդիսությունից հետո Չալիշիրն Instagram-ում հարսանեկան լուսանկար է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին շնորհավորանքների համար:

 

                                              Նախարարի որդու շքեղ հարսանիքը

Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդին՝ Ալեքսանդրը, ամուսանացել է Իտալիայի Կոմո լճի ափին: Ուկրաինական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հարսանիքը տեղի է ունեցել Չերնոբյո քաղաքի շքեղ առանձնատներից մեկում՝ Villa Erba-ում, որտեղ մի քանի ժամվա համար վարձակալությունը մոտ 12 հազար դոլար է կազմում: Հաղորդվում է նաև, որ հարսանեկան արարողության ժամանակ նկարահանումներն արգելվել են:

 

                         Ոչ հայուհի, բայց հայկական եկեղեցում. ամերիկուհի աստղի պսակադրությունը հայկական եկեղեցում

35-ամյա երգչուհի, դերասանուհի և մոդել Քեթրին Մաքֆիի և նրա 69-ամյա պրոդյուսեր Դևիդ Ֆոսթերի պսակադրությունը տեղի է ունեցել Լոնդոնի կենտրոնական մասում գտնվող Սուրբ Եղիշե հայկական եկեղեցում: Արարողությանը ներկա են եղել շուրջ հարյուր հյուրեր, որոնց թվում են եղել հայտնի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը և դիզայներ Զակ Պոզենը: