Ինչ դիրքորոշում ունեք այն պնդմանը վերաբերյալ, որ Վանո Սիրադեղյանը պիտի վերադառնա Հայաստան,լրագրողները նամն հարց ուղղեցին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին,ինչին ի պատասխան նա ասաց. «Չեմ մտածել այդ հարցի շուրջ, կարելի է մտածել՝ գնահատելով արարքը»:
Լրագրողների հավելյալ հարցերին, թե մտածել ասելով՝ ի՞նչ նկատի ունի, պատասխանեց.«Ոստիկանությունը մշտապես կատարում է իր աշխատանքը: Մենք ունենք օրինակ ծանր դեպք, որը տաք հետքերով բացահայտվում է, բայց ունենք նաև փոքր դեպքեր, որոնք կարծես թե պիտի անմիջապես բացահայտվեն, բայց տարիներով չեն բացահայտվում: Ուզում եմ ասել, որ ոստիկանությունը ոչինչ չի մոռանում: Կան համապատասխան ծառայողներ, որոնք պատասխանատու են յուրաքանչյուր դեպքի բացահայտման համար: Այնպես որ, Վանո Սիրադեղյանին մենք հիմա էլ ենք փնտրում»:
0Comments