Ամառը տարվա այն հիանալի շրջանն է, երբ օրգանիզմին կարելի է «երես տալ» վիտամիններով:
Մասնագետները թվարկել են 3 ամենաօգտակար հատապտուղները:
1. Ձմերուկ
Բժիշկները կարծում են, որ օրվա ընթացքում անհրաժեշտ է ուտել ոչ ավելի, քան կես կիլոգրամ ձմերուկ: Այն օգտակար է սիրտ-անոթային համակարգի աշխատանքի համար: Ձմերուկը պարունակում է բազմաթիվ վիտամիններ:
2. Հապալաս
Այն օգտակար է տեսողության և աղեստամոքսային համակարգի կարգավորման համար: Ընդունված է համարել, որ այն օգնում է օրգանիզմին ազատվել թունավոր նյութերից:
3. Բալ
Մասնագետները կարծում են, որ ամենաքիչը բալը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ: Այն հագեցած է վիտամիններով, միներալներով և օգտակար նյութերով:
Հատապտուղները կարելի է պահել սառցարանում, դրանից նրանց օգտակարությունը չի նվազում: Նշվում է նաև, որ դրանցից մրգախյուս կամ կոմպոտ պատրասել չարժե, քանի որ մեծ քանակությամբ շաքար ավելացնելու դեպքում հատապտուղները կորցնում են բուժական հատկությունները:
0Comments