Երեւան ՋԷԿ-ը վերագործարկվեց. Ավինյան

ՀՀ փոխվարչապետը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, այն մասին, որ Երեւան ՋԷԿ-ը վերագործարկվել է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 12.30-ից էլեկտրականության խափանումներ են հանրապետության տարածքում: Հանրապետությունում համատարած հոսանքազրկումների հետեւանքով Երեւանի փողոցներում խցանումներ են առաջացել: Խաչմերուկներում չեն գործում լուսացույցները, ինչի հետեւանքով անկառավարելի վիճակ է առաջացել փողոցներում: