ԱՄԷ-ի վարչապետ, Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամմեդ իբն Ռաշիդ Ալ Մաքթումի կինը՝ Հայա բինթ ալ-Հուսեյնը, ով ավելի վաղ փախել էլ ամուսնուց, թաքնվում է Լոնդոնում: Այս մասին հայտնում է The Daily Sabah-ը՝ հավելելով, որ վերջինս վախենում է իր կյանքի համար:
Պարբերականի տեղեկություններով, Հայան փախել է այն բանից հետո, երբ ամուսինը վերջինիս կասկածել է թիկնապահի՝ բրիտանական բանակի նախկին սպայի հետ կապեր ունենալու մեջ:
Արայադուստր լրջորեն վախեցել էր, երբ տեսել է ամուսնու ինսթագրամյան գրառումը, որով վերջինս մեղադրել է կնոջը դավաճանության մեջ՝ հայտարարելով, որ նրա գաղտնիքը բացահայտված է:
Հայան նախ ապաստան է խնդրել Գերմանիայից, սակայն մերժում ստանալուց հետո հեռացել է Մեծ Բրիտանիա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ live24.am-ը հայտնել էր, որ հուլիսի 30-ին Լոնդոնի ընտանեկան գործերով դատարանում սկսվելու է արքայադստեր եւ Դուբայի կառավարչի ապահարզանի դատավարությունը։
0Comments