Նեյմարը պատրաստ է ներողություն խնդրել «Բարսելոնայի» երկրպագուներից

Բրազիլիայի հավաքականի հարձակվողի համար փարիզյան ակումբը վճարել էր 222 միլիոն եվրո եւ չի ցանկանում դրանից քիչ գումարով բաժանվել նրանից

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատրաստ է հրապարակային ներողություն խնդրել «Բարսելոնայի» երկրպագուներից 2017 թվականին թիմը լքելու համար եւ ընդունել, որ սխալվել է, հաղորդում է Sport.es-ը։ Միայն այդ դեպքում «Բարսելոնան» կնախաձեռնի 27-ամյա խաղացողի վերադարձը ՊՍԺ-ից։

Նեյմարը նաեւ պատրաստ է աշխատավարձի նվազեցմանը, սակայն ֆրանսիական ակումբի դիրքորոշումը դեռ հստակ չէ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ 2022 թվականը։

Նեյմարի համար փարիզյան ակումբը վճարել էր 222 միլիոն եվրո եւ չի ցանկանում դրանից քիչ գումարով բաժանվել նրանից։