Քսուքների մեծ մասը նախատեսված է դեմքի մաշկի երիտասարդությունն ու թարմությունը հնարավորինս երկար պահպանելու համար։ Ձեռքերն ինչ-որ տեղ անտեսվում են, մինչդեռ դրանք էլ շատ կարևոր են արտաքին էսթետիկ տեսքի համար։
Ձեռքերը կպատմեն ճշմարտությունը
Սեփական ձեռքերի մաշկի վիճակին ուշադրություն դարձնելը խիստ կարևոր է, քանի որ հենց դրանք են երբեմն մատնում մեր իսկական տարիքը։ Մենք կազմել ենք գործոնների ցանկ, որոնք ձեր ձեռքերին տարիներ են ավելացնում, և եթե դուք չեք ուզում անընդհատ ձեռքերը թաքցնել գրպաններում, իմացեք, թե ինչպես ազատվել ծերության նշաններից։
Պիգմենտային բծեր
Իրականում պիգմենտային բծերի ի հայտ գալը ոչ միշտ է կապ ունենում տարիքի հետ։ Դրանց առաջացման պատճառ կարող է լինել արևի ուժգին ազդեցությունը։ Սակայն այս բծերը հայտնի են նաև՝ որպես տարիքային բծեր, քանի որ դրանք չեն հայտնվում, մինչև դուք չհասնեք 50 տարեկանի սահմանին, և ձեր մաշկը չկլանի չափազանց մեծ քանակությամբ արևի ճառագայթներ։
Դրանց առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից ու օգտագործել SPF 30 պարունակող արևապաշտպան քսուք։
Կնճիռներ
Կնճռոտ մաշկը, լինի դա դեմքի թե ձեռքերի վրա, գեղեցիկ չի նայվում։ Հենց այդ պատճառով էլ ավելի լավ է կանխել դրա առաջացումը ու ազատվել հայտնված կնճիռներից։
Ռետինոիդ պարունակող քսուքների որոշ մասը կարող են ուժեղացնել կոլագենի արտադրությունը, որը վիզուալ մի քանի տարի կիջեցնի։ Բացի դրանից, մի մոռացեք անընդհատ խոնավեցնել մաշկը՝ ոչ միայն քսուքների օգտագործմամբ, այլև՝ բավարար քանակով հեղուկ խմելով։
Փքված երակներ
Այս նշանը ստիպում է, որ ձեր ձեռքերն ավելի մեծ երևան, քան իրականում կան։ Այս վիճակի վերաբերյալ տհաճ ճշմարտությունը կայանում է նրանում, որ երակներն իրենք իրենց չեն անհետանա հեշտությամբ, և շարունակական բուժման համար կարող է պետք գալ վիրահատական միջամտություն։ Բայց եթե դուք խորհրդակցեք բժշկի հետ, հնարավոր է, նա ձեզ կնշանակի այնպիսի դեղամիջոցներ, որոնք կնվազեցնեն երակների փքվածությունն ու կհանգստացնեն դրանք,գրում է 168.am:
Մաշկի չորություն
Այդպիսի մաշկը սովորաբար ունի կոպիտ ու չոր, թեփոտ տեքստուրա։ Դա ոչ միայն գրավիչ չէ, այլև ձեր մաշկին տարիներ է ավելացնում։ Մաշկի այս տեսակի բուժումը ձանձրալի, երկարատև և կոմպլեքսային պրոցեդուրա է, որը պետք է անընդհատ կատարել։ Թեթև սկրաբը կօգնի ազատվել մաշկի մեռած բջիջներից։ Ապա պետք է մաշկը խոնավեցնել քսուքի օգնությամբ, որը պարունակում է բուսայուղեր և գլիցերին։ Ձեռքերը փաթաթեք բամբակյա կտորով կամ ձեռնոցով, որպեսզի խոնավությունը պահեք ողջ գիշեր։ Խոնավեցումը ձեր ձեռքերի մաշկի խնամքի անբաժանելի մասն է կազմում ու կարող է ձեզ համար հարթ մաշկ ապահովել։
0Comments