Ռուսաստանի հետ հարաբերություններում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը դադարեցնելու մասին հրամանագիրը:
Աբաշիձեի խոսքերով՝ այս փուլում աշխատանքներ են տարվում այս որոշման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն հավաքագրելու համար:
«Իհարկե, մեր հիմնական խնդիրն է պահպանել երկրի ինքնիշխանությունը և բոլոր քաղաքացիների շահերը: Պետք է խուսափել լուրջ հարցերի շուրջ շտապ որոշումներ կայացնելուց»,- հայտարարել է Զուրաբ Աբաշիձեն:
Ավելի վաղ live24.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելում է ավիաընկերություններին հուլիսի 8-ից իրականացնել փոխադրումներ Ռուսաստանից դեպի Վրաստան:
0Comments