Առաջարկում եմ կալանավորել ՍԴ «ոչ լեգիտիմ» դատավորներին

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Առաջարկում եմ կալանավորել Սահմանադրական դատարանի «ոչ լեգիտիմ» դատավորներին՝ այսքան ժամանակ իշխանությունը ուզուրպացնելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

«Մի դիտարկում եմ ուզում անել...

Հույս ներշնչող է, որ Վահե Գրիգորյանի հայտարարությունը պաշտպանում են իշխանության այն ներկայացուցիչները, որոնց կարծիքը հասարակական կարծիքի ձեւավորման վրա ունի զրո ազդեցություն , իրենք էլ իրավագիտության հետ այնքան կապ ունեն, որքան ես քվանտային ֆիզիկայի։ (օրինակ՝ ականջդ կանչի պետաիրավական նախկին փորձագետի իրավական մեկնաբանությունները դժվար է դասակարգել՝ արդյոք զավեշտի, թե ֆանտաստիկայի ժանրից են, վարչական դատարանի առաջարկ անողների մասով լռեմ երեւի եւ այլն եւ այլն)։

Ավելի հույս ներշնչող է, որ Վահե Գրիգորյանի հայտարարությունը չեն մեկնաբանում իշխանական այն իրավաբան ու ոչ իրավաբան եզակի պատգամավորները, որոնց ողջամտություն եւ խորաթափանցությունը դեռ կասկած չի հարուցում։

Հ.Գ. Առաջարկում եմ գործ հարուցել եւ կալանավորել ՍԴ «ոչ լեգիտիմ» դատավորներին՝ այսքան ժամանակ իշխանությունը ուզուրպացնելու համար։ Չէ ո՞ր ոչ մի միջազգային կազմակերպություն, եւ ընդհանարապես ոչ ոք չի կարող հանդիմանել ձեզ ձեր «իրավական» գործողությունների համար»,–գրել է նա։