Մարտիրոսյանը պատմել է, որ իրեն պատուհանից գցել են իր վեց ծանոթներն այն բանից հետո, երբ ինքը լուսամուտից դուրս է նետել այն իրերը, որոնք ծանոթները ցանկանում էին «գցել» իր վրա:
«Անցավ երկու-երեք րոպե, իմ սենյակ եկան և, փաստորեն, սկսվեց կռիվ: Նրանք սկսեցին կռվել, հանեցին էլեկտրաշոկ, դանակ: Ես մեր արանքում դրեցի սեղանը, մոտեցա լուսամուտին ու սկսեցի օգնության կանչել»,- պատմել է Մարտիրոսյանը:
Լուսամուտից ընկնելուց հետո Արթուրն ապաստանել է ավտոկայանատեղիում: Հսկիչը նշել է՝ Արթուրն այնպիսի վիճակում էր, որ ոստիկաններին չէր կարողանում ճանաչել, նրանց խնդրել է նորից ոստիկանություն կանչել:
Հանրակացարանի պահակը պատմել է, որ նախկինում ուսանող Արթուր Մարտիրոսյանն ուշադրություն չի գրավել, ոչ իրավաչափ պահվածք չի դրսևորել:
Տեղի ունեցածն այժմ իրավապահների ուշադրության կենտրոնում է:
0Comments