Սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներին. Բոլթոն

ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության առաջխաղացմանը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Այս մասին Բոլթոնը տեղեկացրել է Twitter-ում:

«Անհամբերությամբ սպասում եմ այս շաբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումներին՝ նրանց միջեւ երկխոսության շարունակմանը նպաստելու համար: ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության առաջխաղացմանը , - գրել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնում հանդիպում կանցկացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: