Փարիզում անցկացվող աճուրդում կվաճառվի Վինսենթ վան Գոգի ինքնասպանության գործիքը: Այս մասին տեղեկացվում է Drouot աճուրդի տան կայքում:
Levoche համակարգի ատրճանակը կվաճառվի չորեքշաբթի՝ հունիսի 19-ին: Փորձագետները գնահատում են այն 40-60 հազար եվրո: Ըստ Drouot աճուրդի տան աշխատակիցների՝ ժանգոտած զենքը հայտնաբերել են այնտեղ, որտեղ նկարիչը փորձել է ինքնասպանություն գործել:
Լոտի նկարագրության մեջ նշվում է, որ այն 1960թ․հայտնաբերվել է դաշտում տեղացի հողագործի կողմից և փոխանցվել ներկայիս սեփականատիրոջ ծնողներին: Տեխնիկական փորձաքննությունը ցույց է տվել, որ գտածոն հողի մեջ մնացել է 50-80 տարի, գրում է 1in.am:
0Comments